Մամուկա Մդինարաձե. «Ազգային շարժման» անդամները միմյանց դեմ պայքարում են փողի և կուսակցության ներսում ազդեցության համար
Մամուկա Մդինարաձե. «Ազգային շարժման» անդամները միմյանց դեմ պայքարում են փողի և կուսակցության ներսում ազդեցության համար

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ «Ազգային շարժման» անդամները միմյանց դեմ պայքարում են փողի և կուսակցության ներսում ազդեցության համար։

Նրա խոսքով՝ իրենք պայքարում են նաեւ երկրում ազդեցություն ձեռք բերելու համար, ինչի պատճառով էլ «կուսակցության ներսում իրար ուտում են»։

«Նրանք իմյանց դեմ պայքարում են փողի ու կուսակցության ներսում ազդեցության համար։ Իրականում նրանք մեկ երազանք ունեն՝ պայքարում են ազդեցության համար՝ թե՛ կուսակցության ներսում, թե՛ երկրում, և երազում են նույն բանի մասին, ինչ արել են ժամանակին՝ խոշտանգել մարդկանց և փող աշխատել: Ուստի նախ ներսում իրար են ուտում, որ հետո երկիրը ուտեն։ Մենք աշխատանքներ ենք տանում, որ այս երկիրը լինի ազատ, տնտեսապես ուժեղ, մարդիկ իրենց թեթեւացած զգան, երկիրը զարգանա, լինի եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այս երկու երազանքներն իրար հետ չեն համընկնում»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։