Մամուկա Մդինարաձե. Այսօր ազգային շահը խաղաղությունն է, զարգացումը, մեր օս ու աբխազ քույրերին ու եղբայրներին ասելով, որ այս ընդհանուր պատերազմը խաղաղությամբ ենք հաղթելու
Մամուկա Մդինարաձե. Այսօր ազգային շահը խաղաղությունն է, զարգացումը, մեր օս ու աբխազ քույրերին ու եղբայրներին ասելով, որ այս ընդհանուր պատերազմը խաղաղությամբ ենք հաղթելու

Այսօր ազգային շահը խաղաղությունն է, զարգացումը, ասել մեր օս ու աբխազ քույրերին ու եղբայրներին, որ այս ընդհանուր պատերազմը կհաղթենք խաղաղությամբ և զարգացումով,- խորհրդարանում հայտարարեց «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։

Մդինարաձեի խոսքով, դա պետք է իմանա յուրաքանչյուր երիտասարդ։

«Մենք արժանապատվորեն մտնելու ենք Եվրոպա։ Երկիրը գլխիվայր շրջելու փորձերը հեռանկար չունեն: Վաղվա մասին մտածելը, երկրի եվրոպական ապագայի և եվրոպականության համար արժանապատվորեն պայքարելը հեռանկար և ապագա ունի։ Սա ամենակարևորն է, և մենք բոլորս պետք է դա իմանանք։ Մնացած ամեն ինչը երկրի սաբոտաժ է, և մենք արժանապատվորեն կդառնանք եվրոպական ընտանիքի անդամ»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։