Մամուկա Մդինարաձե. Առջևում շատ աշխատանք և պայքար կա խաղաղության, զարգացման և եվրոպական ընտանիքի լիիրավ անդամակցության համար
Մամուկա Մդինարաձե. Առջևում շատ աշխատանք և պայքար կա խաղաղության, զարգացման և եվրոպական ընտանիքի լիիրավ անդամակցության համար

«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասում է, որ Վրաստանը ևս մեկ քայլ է կատարել դեպի Եվրոպա։

«Մենք և մեր երկիրը դժվար, բայց նպատակին միշտ հասնում ենք։

Առջևում շատ աշխատանք և պայքար կա խաղաղության, զարգացման և եվրոպական ընտանիքի լիարժեք անդամակցության համար։

Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա»,- գրել է Մամուկա Մդինարաձեն «Facebook»-ում։

Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է նրան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ կատարվեն սահմանված առաջնահերթությունները։ Եվրամիության խորհրդի որոշմամբ նախօրեին Ուկրաինային ու Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։