Մամուկա Բախտաձեն մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ:
Մամուկա Բախտաձեն կառավարության վարչությունում իջել է երրորդ հարկում տեղակայված մամուլի սենյակ, լրագրողներին և օպերատորներին մաղթել արդյունավետ 2019 թվական:
Վարչապետը հետաքրքրվել է, անհրաժեշտ է արդյոք ձևաչափի փոփոխություն, այսինքն կառավարության նիստի մեկնարկից առաջ, երբ վարչապետը հանդես է գալիս հայտարարությամբ, կլիներ, թե ոչ ավելի լավ՝ նախարարները ևս այդ ժամանակ անեին մեկնաբանություններ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները նշել են, որ առավել լավ է նախարարները մեկնաբանություններ կատարեն հենց կառավարության նիստի ավարտից հետո:
Եվս մեկ հարց, որի մասին Մամուկա Բախտաձեն զրուցել է լրագրողների հետ, վերաբերում է գերատեսչությունների մամուլի հետ հարաբերությունների հարցին, լրագրողները նշել են, որ այս տեսանկյունից հատկապես կարգավորված է հենց կառավարության վարչությունը: