Մամուկա Բախտաձեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ բոլոր վճարողների համար վերացվի, մինչև 2013 թվականի հունվարի մեկը գոյություն ունեցող հարկային պարտքերը

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ բոլոր վճարողների համար վերացվի, մինչև 2013 թվականի հունվարի մեկը գոյություն ունեցող հարկային պարտքերը:

Նրա խոսքերով, այս նախաձեռնությունը վերաբերելու է մոտ 36 հազար մարդու:

«Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ շատ կարևոր նախաձեռնության մասին: երբ զրուցում ենք տնտեսությունում անարդար կարգերի մասին, ապա դրա վառ օրինակը 2011-2012 թվականներն էին, երբ մեր արտադրողների և վրացական ընկերությունների մեծ մասի վրա գրվեցին սխալ հարկային պարտքեր: Ելնելով այստեղից, մենք ցանկանում ենք, վերացնել մինչև 2013 թվականի հունվարի մեկը գոյություն ունեցող հարկային պարտքերը: Դա վերաբերելու է մոտ 36 հազար մարդու: Նրանց ետևում կանգնած են ընտանիքներ, էներգիա և հնարավորություն, որ շարունակեն մասնակցել տնտեսական կյանքին»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: