Մամուկա Բախտաձեն Դալյանում մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին
Մամուկա Բախտաձեն Դալյանում մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Կեցիանի հրավերով մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, Վրաստանի կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի բացման արարողությանը, որին ներկա են մի քանի երկրների առաջնորդներ: Միջոցառումը ողջույնո խոսքով բացել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետը և Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը:

Մինչ այդ, վարչապետ Լի Կեցիանը Մամուկա Բախտաձեին հյուրընկալել է պետական նստավայրում: Զրույցի գլխավոր թեմաներն էր՝ Չինաստանում վրացական ապրանքի արտահանման աճի հեռանկարները և Ազատ առևտրի մասին պայմանագրի լիարժեք օգտագործման նշանակությունը:

Դալյանում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հանդիպումներ է անցկացնելու աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավար անձանց հետ:

Վարչապետի գործնական այցը Դալյան ավարտվելու է այսօր: