Մամուկա Բախտաձեն բոլոր ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առթիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլոր ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Սամեբայի տաճարում տոնական պատարագի ավարտից հետո լրագրողները Մամուկա Բախտաձեին հարցրել են, թե երբ է Վրաստանը ճանաչելու Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան:
Վարչապետը բոլոր ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առթիվ և նշել, որ այս թեմայով Վրաստանի եկեղեցին արդեն արտահայտել է իր դիրքորոշումը և պետությունը հարգում Մայր եկեղեցու որոշումը: