Մամուկա Բախտաձեն այսօր Իղալթոյի վանական համալիրում ներկայացնելու է կրթության բարեփոխման տեսլականը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր Իղալթոյի վանական համալիրում ներկայացնելու է կրթության բարեփոխման տեսլականը:
Վրաստանի կառավարության վարչության տեղեկությամբ, կրթության բարեփոխումը, որը վարչապետը հայտարարել է երկրի զարգացման ռազմավարական առաջնահերթություն, իրականացվելու է բոլոր հինգ ուղղություններով. վաղաժամ և նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:
Կրթության համակարգում իրականացվելիք բարեփոխումը հանրությանը մանրամասն ներկայացնելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:
Իղալթոյի վանական համալիրում կրթության բարեփոխման տեսլականի շնորհանդեսն սկսվելու է 11:00-ին: