Շարունակվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի աշխատանքային այցը Բրյուսել:
Այսօր Մամուկա Բախտաձեն հանդիպելու է Եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննեսը Հանին:
Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում Վրաստանի դեսպան Նատալիա Սաբանաձեի հայտարարությամբ, հանդիպմանը քննարկվելու է մի քանի հարց:
Դրա հետ մեկտեղ, Սաբանաձեի տեղեկությամբ, Յոհաննես Հանի նախաձեռնությամբ սեպտեմբերին Վրաստանում բացվելու է Եվրոպական դպրոց:
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում, Վրաստանի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: