Մամուկա Բախտաձեն այսօր այցելելու է Շիդա Քարթլի
Մամուկա Բախտաձեն այսօր այցելելու է Շիդա Քարթլի

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր այցելելու է Շիդա Քարթլի:

Կառավարության ղեկավարը Կասպիում, միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի հետ միասին, 14:00-ին ներկա է գտնվելու է Թեձամիի ջրամբարի շինարարության շնորհանդեսին: Նախորդ դարի 50-ական թվականներից հետո, Վրաստանում առաջին ջրամբարը, որի մասշտաբային շինարարությունը մեկնարկելու է այս տարի, ծառայելու է Կասպիի մունիցիպալիտետի 22 գյուղի:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, 15:00-ին, Մամուկա Բախտաձեն տեղի իշխանության ներկայացուցիչների հետ միասին ծանոթանալու է Կասպիի մասնագիտական ուսումնարանի և տեխնոպարկի շինարարության գործընթացին և ուսումնասիրելու՝ այլ ենթակառուցվածքային նախագծեր: