Մամուկա Բախտաձեի որոշմամբ, քրոնիկ հիվանդությունների համար հատկացված դեղամիջոցները վարչական գծի մոտ բնակվող քաղաքացիները կգնեն մեկ լարիով

16:51, 30.08.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, քրոնիկ հիվանդությունների համար հատկացված դեղամիջոցները վարչական գծի մոտ բնակվող քաղաքացիները կգնեն մեկ լարիով,- համապատասխան փոփոխությունները քրոնիկ հիվանդությունների բուժման ծրագրում մտցվելու են առաջիկա օրերին:

Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, ծրագրից օգտվել կարող են բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են բաժանող գծի մոտ, անկախ նրանց տարիքից, սոցիալական կամ առողջական վիճակից:

Խոսքը վերաբերում է 35 տեսակի դեղամիջոցների, որոնք օգտագործվում են սրտանոթային, շնչառական, երկրորդ կարգի շաքարախտի, վահանաձև գեղձի հիվանդությունների, էպիլեպսիայի և պարկինսոնի բուժման համար:

Նույն արտոնությունները վերաբերում են Վրաստանի քաղաքացի սոցիալապես անապահով, թոշակառու, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և պատերազմի վետերաններին: Ծրագրից օգտվելու է ավելի քան 90,000 մարդ, ովքեր դեղամիջոցները հնարավորություն կունենան գնել մեկ լարիով:

Ինչպես նշված է վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածածլրատվության մեջ, բնակչության համար ձեռնհաս առողջապահության ծառայությունների ապահովումը Վրաստանի  կառավարության գլխավոր առաջնահերթությունն է:

Նմանատիպ