Հզոր շրջանները նշանակում է հզոր Վրաստան և համապատասխանաբար, շրջանային զարգացումը մեր իշխանության համար կարևորագույն առաջնահերթություն է,- այս մասին հայտրարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շրջաններում իրականացված նախագծերի և լեռան հիմնադրամների, կրթության, ենթակառուցվածքի և գյուղի աջակցության ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված նախագծերի կատարման վեց ամսվա զեկույցի շնորհանդեսին խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է վարչապետը, 2019 թվականին 20 տոկոսով ավելացել է ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը:
Մամուկա Բախտաձեի խոսքով, փոխվել է շրջանային կառավարման կառուցվածքը, տարբեր գործընթացները և կա նաև համապատասխան արդյունք:
«Ենթակառուցվածքի և շրջանային զարգացման նախարարությանը հատկացրեցինք 20 տոկոսով ավել բյուջե և այն, վեց ամսվա տվյալներով 100 տոկոսով կատարում է իր առաջադրանքը:
Շրջանային զարգացումը մեզ համար կենսական նշանակության ուղղություն է: Պարտադիր է, որպեսզի Վրաստանում ունենանք ինկլյուզիվ աճ: Դա հնարավոր է այնել միայն մեր շրջանների հավասար զարգացմամբ: Ազգային նշանակության նախագծերից բացի, մեր շրջաններում դեռևս պետք է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք առավել կարևոր են մեր քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Վրաստանի տարբեր շրջաններում»,- հայտարարել է վարչապետը:
Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլուն և նրա թիմին:
«Շրջանների զարգացում – 2019» ընթանում է Ստամբա հյուրանոցում: