Իսպանիայի Մալյորկա կղզում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 8 մարդ:
Աղետի պատճառով տուժել է երեք, իսկ շուրջ 200 մարդ ստիպված լքել է տունը: 9 մարդ համարվում է անհետ կորած:
Ուժգին անձրևի պատճառով, հեղեղվել է կղզու պատմական կենտրոնը, վնասված են մեքենաները:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատրաստվում է աղետի հետևանքով տուժած շրջանները տեսակցելու համար մեկնել Մալյորկա: