Մալդիվների Հանրապետությունն արգելել է Իսրայելի անձնագրեր ունեցողների մուտքը երկիր
Մալդիվների Հանրապետությունը պաշտոնապես արգելել է իսրայելական անձնագիր ունեցողների մուտքը երկիր։ Ըստ տեղեկությունների՝ օրենքն արդեն վավերացվել է, և արգելքը ուժի մեջ կմտնի անմիջապես։
Մալդիվների կառավարությունը հայտարարել է, որ որոշումը արտացոլում է իր «ուժեղ դիրքորոշումը՝ ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության և վայրագությունների»։
Մալդիվյան Հանրապետության նախագահի վարչակազմը նույնպես հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել «անկախ և ինքնիշխան Պաղեստինյան պետության ստեղծմանը»։