Մալդինիների ընտանիքի ներկայացուցիչները «Միլանի» շարքերում անց են կացրել 1000-րդ հանդիպումը
«Միլանի» կիսապաշտպան Դանիել Մալդինին մասնակցել է Սերիայի «Ա»-ի «Յուվենտուսի» դեմ վերջին խաղում («Միլանը» սեփական հարկի տակ պարտվել է 1: 3):
Այս հանդիպումը 6-րդն էր Մալդինիների ընտանիքի երիտասարդ անդամի համար և պարզվեց, որ «Միլանի» կազմում ֆուտբոլի լեգենդար տոհմի համար 1000-րդ էր,- հայտնում է Opta Sports-ը:
Մալդինիների Միլանյան տոհմը գլխավորում է Չեզարեն, ապա Պաոլոյի փայլուն կարիերան, իսկ այժմ ակումբի պատիվը պաշտպանում է 19-ամյա Դանիելը:
Չեզարե Մալդինի – 347 հանդիպում (1954 -1967)
Պաոլո Մալդինի – 647 հանդիպում (1985-2009)
Դանիել Մալդինի – 6 հանդիպում (2020-)
Չնայած «Յուվենտուսից» կրած պարտությանը, «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և ընդամենը մեկ միավորով է առաջ անցնում՝ «Ինտերից»: