Մալազիայի նախկին վարչապետին ձերբակալել են գողության և փողի սպիտակեցման մեղադրանքով
Գողության և փողի սպիտակեցման մեղադրանքով ձերբակալել են Մալազիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին: Aljazeera-ի փոխանցմամբ, Մալազիայի կառավարության նախկին ղեկավարին «Մալազիայի ռազմավարական զարգացման ընկերության» սկանդալի պատճառով, մեղադրանք կառաջադրեն հուլիսի 4-ին:
Մինչ Ռազակի ձերբակալությունը, Մալազիայի հակակոռուպցիոն գործակալությունը հարցաքննել է՝ Հոլիվուդի պրոդյուսեր Ռիզա Ազիզին:
Հեղինակ -
Edgar Barsegyan