Մակրոնն ուզում է ֆրանսիական բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուզում է, որ ֆրանսիական բագետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչնյութական ժառանգության մաս ճանաչվի:
«Մենք պետք է պահպանենք բագետի կատարելությունը և դրա ստեղծման մեր վարպետությունը, ուստի այն պետք է ներառել համաշխարհային ժառանգության ցուցակում»,- ասել է Մակրոնն ուրբաթ Europe1-ի եթերում:
«Բագետն առօրյա կյանքի մաս է Ֆրանսիայում, և դա առանձնահատուկ պատմություն է»,- ասել է Մակրոնը:
Նա օրինակ է բերել նեապոլիտանական պիցցան, որի պատրաստումը դեկտեմբերին ընդգրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում:
Հեղինակ -
Edgar Barsegyan