Մակրոնն առաջարկել է փոխել օրենսդրությունը՝ ԶԼՄ-ների ազատության մասին
Մակրոնն առաջարկել է փոխել օրենսդրությունը՝ ԶԼՄ-ների ազատության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է վերանայել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող օրենսդրությունը` կեղծ նորությունների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին Մակրոնը հայտարարել է Ելիսեյան պալատում մամլո ասուլիսի ժամանակ։

«Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել լիբերալ ժողովրդավարությունները, ապա մենք պետք է ուժեղ օրենսդրություն ունենանք»,-ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ փոփոխություններն օրենսդրությունում պետք է նաև վերաբերվեն սոցցանցերին, հատկապես ընտրությունների շրջանում։ Ֆրանսիայի նախագահը կողմ է հանդես գալիս համացանցային հարթակներում գովազդային նյութերի բարձր թափանցիկությանը։

Մակրոնն առաջարկել է կեղծ նորություններիի հայտ գալու դեպքում թույլ տալ դատարաններին օպերատիվ կերպով ջնջելու կոնտենտը, փակելու օգտահաշիվը կամ արգելափակելու հասանելիությունը վեբ-կայքին։

Նա հիշեցրել է, որ 2016 թվականի ընտրարշավի ժամանակ իր շտաբը դարձել է ցանցահենային կոտրման և կեղծ տեղեկությունների տարածման զոհ։