Մակրոնը հանդես է եկել՝ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ–ի հետ վերաիմաստավորելու առաջարկությամբ
Մակրոնը հանդես է եկել՝ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ–ի հետ վերաիմաստավորելու առաջարկությամբ

Մարդու իրավունքների պաշտպանության և հեղաշրջման փորձի հետևանքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում թույլ չի տալիս, որ երկիրը առաջ շարժվի դեպի ԵՄ–ի հետ միացման,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Ելիսեյան պալատում, թուրք գործընկերոջ՝ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վերջին իրադարձությունները Թուրքիայում թույլ չեն տալիս ԵՄ–ին միանալու հարցում առաջընթացի հասնել»,– ասել է ֆրանսիացի առաջնորդը։

Ավելի ուշ նա՝ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ վերաիմաստավորելու առաջարկությամբ է հանդես եկել. «ոչ թե ինտեգրման գործընթացի իմաստով, այլ, միգուցե, գործընկերության կամ փոխգործակցության»։

Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «հոգնել է սպասել ԵՄ–ին հնարավոր անդամակցությանը»։