Մաքսային ծառայության աշխատակիցները Սադախլոյի մաքսակետում հայտնաբերել են առանձնապես մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկյա իրեր
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները, Սադախլո մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր ներկրելու փորձը։
Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ Ղազախստանի քաղաքացիներ Ս.Ն.-ին և Ս.Ս.-ին պատկանող ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերվել է մինչև երկու կիլոգրամ չհայտարարագրված ոսկյա իրեր։
«Նշենք, որ օրինախախտ քաղաքացիները տաքսի ծառայությունից օգտվելով սննդամթերքի փաթեթներում և մեքենայի բեռնախցիկում թաքուն թանկարժեք իրեր են տեղադրել։ Ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189 040,96 լարի։ Գործը հանձնվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար»,- ասված է տեղեկատվության մեջ։