Մակեդոնիայում անց է կացվում երկրի անվանումը փոխելու հարցով հանրաքվե
Մակեդոնիայում անց է կացվում երկրի անվանումը փոխելու հարցով հանրաքվե

Մակեդոնիայում այսօր անց է կացվում երկրի անվանումը փոխելու հարցով հանրաքվե: Քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին, կողմ են թե ոչ NATO-ին և Եվրամիությանը անդամագրվելուն, Մակեդոնիայի և Հունաստանի միջև հունիսին ձևակերպված համաձայնության աջակցության ճանապարհով:

Նշված համաձայնագրով, Մակեդոնիայի նոր անվանումը լինելու է «Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն»:

Սոցիոլոգիական հարցման համաձայն, երկրի անվանումը փոխելուն աջակցում է Մակեդոնիայի քաղաքացիների մեծամասնությունը: Սակայն, այն բանի համար, որ հանրաքվեն համարվի կայացած, հարկավոր է, որ հարցմանը մասնակցի բնակչության 50 տոկոսից ավելին: Բացի այդ, հանրաքվեի ճանապարհով ստացված որոշումը ունենալու է միայն քաղաքական արդյունք: Իրավաբանական ուժ փաստաթուղթը կստանա միայն խորհրդարանի համաձայնությունից հետո:

Մակեդոնիայի անվանման փոխելու և NATO-ի անդամության դեմ է դուրս գալիս Ռուսաստանը: Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսը Սկոպիեյում կոչ է արել Ռուսաստանին չմիջամտել հանրաքվեին և թույլ տալ Մակեդոնիայի քաղաքացիներին կատարել ազատ ընտրություն: