Մակա Սոլողաշվիլի. Հնարավոր է չհերիքի բուժանձնակազմ, համազգեստեր և հիվանդատեղեր, եկեք բարձրացնենք հանրային պատասխանատվությունը և մնանք տանը
Եթե մենք վարվենք այնպես, ինչպես հիմա ենք անում և ավելի մեծացնենք հանրային պատասխանատվությունը, ամեն ինչ, հավանաբար, կանցնի առանց հետագա բարդությունների», – լրագրողներին ասաց Վախտանգ Բոճորիշվիլիի կլինիկայի վերահսկիչ խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին:
Մակա Սոլողաշվիլիի խոսքով՝ կա վտանգ, որ երկիրը չի ունենա հիվանդատեղեր և սարքավորումների պահեստային քանակ:
«Ամեն ինչ կախված է հասարակության պատասխանատվությունից: Հնարավոր է, որ ամեն ինչ զարգանա այնպես, որ մեզ չհերիքի բուժանձնակազմ, սարքավորումներ և հիվանդատեղեր և կանգնենք լուրջ ռիսկերի առջև: Եթե մենք վարվենք այնպես, ինչպես հիմա ենք վարվում և հասարակության պատասխանատվությունն էլ ավելի մեծանա, ամեն ինչ, հավանաբար, կանցնի առանց ավելորդ բարդությունների: Այսպիսով, մնացեք տանը: Սարքավորումները, եթե աճը այս տեմպերով լինի, ինչպիսին հիմա է, մոտավորապես, մեզ կհերիքի տաս օր, եթե աճի տեմպը բարձրանա, ամեն ինչ անկանխատեսելի է: Մենք դեռ կարող ենք ընդունել այնքան պացիենտներ, որքան այս պահին բուժվում են մեզ մետ: Եթե լինեն կասկածելի հիվանդներ, ինչը նշանակում է, որ ամեն պացիենտը մենակ պետք է լինի հիվանդասենյակում, ապա ռեսուրսն արդեն բավականին փոքր է», – ասաց Մակա Սոլողաշվիլին: