Մակա Մամարդաշվիլի. Բոլնիսիում այս պահի դրությամբ թեժ կետ է մնում Մուշևան գյուղը, ուշագրավ է նաև Սավանեթի գյուղը
Մակա Մամարդաշվիլի. Բոլնիսիում այս պահի դրությամբ թեժ կետ է մնում Մուշևան գյուղը, ուշագրավ է նաև Սավանեթի գյուղը

Բոլնիսիի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ թեժ կետ է մնում Մուշևան գյուղը, ուշագրավ է նաև Սավանեթի գյուղը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել հանրային կենտրոնի ղեկավար Մակա Մամարդաշվիլին:

Ինչպես նշել է Մամարդաշվիլին, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարության հետ այսօրվա հանդիպմանը սահմանվել է հետագա գործողությունների մարտավարությունը:

«Սավանեթի գյուղում պարբերաբար ունենք դեպքեր, որտեղ արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք: Մուշևանի գյուղում ունենք 20 դեպք: Վաղը պետք է ունենանք մշակված կոնկրետ ծրագիր Մուշևանում իրականացվելիք միջոցառումների մասին: Դա նկատի ունի ոչ թե ջերմաչափում, այլ՝ մուտք գյուղ, շփումների շրջանակի բացահայտում, թեստավորում:

Մուշևանի գյուղում առաջին դեպքն արձանագրվել էր ապրիլի 23-ին, որի աղբյուրը հայտնի է»,- նշել է Մամարդաշվիլին: