Մակա Բոճորիշվիլին Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր
Մակա Բոճորիշվիլին Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր

Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ։

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Լիբերգի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Շվեդիայի Թագավորության միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր և քննարկել դրանց ամրապնդման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում խոսվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման և առաջարկությունների կատարման գործընթացի հետ կապված հարցերի մասին։

Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կշարունակի բարեփոխումների ճանապարհը, որպեսզի երկիրը պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը։ Նա ընդգծել է երկրի տնտեսական զարգացման առաջնահերթությունը, մարդկանց և գործարար շրջանակների միջև կապերի խթանումը և այս գործընթացում Եվրամիության և նրա անդամ երկրների հետ համագործակցության կարևորությունը։

Շվեդիայի դեսպանը շնորհավորել է վրացական կողմին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ և դրական է գնահատել երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցությունը։ Նա նշել է, որ Շվեդիան աջակցում է Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրին անհրաժեշտ բոլոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են միջխորհրդարանական հարաբերությունների խորացման առումով երկու երկրների համագործակցության մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։