Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Կատարի Պետությունում
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն։
Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ նախատեսված են Մակա Բոճորիշվիլիի երկկողմ հանդիպումները Կատարի Պետության վարչապետի և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի, ինչպես նաև Կատարի Պետության կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։