Մակա Բոճորիշվիլին հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության դեսպանի հետ
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Թեոդորուի հետ։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։
«Ուշադրություն է դարձվել նաև Եվրամիության հետ հարաբերություններին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։