Մակա Բոճորիշվիլին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում
Մակա Բոճորիշվիլին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում

Փարիզում աշխատանքային այցի շրջանակներում Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Պիեռ Ալեքսանդր Անգլադի, վարչապետի վարչակազմում եվրոպական գործերի գլխավոր քարտուղար Էմանուել Պուազ-Ժովինի, արտաքին գործերի նախարարության Եվրոպական միության վարչության տնօրեն Դեյվիդ Քուաշի և Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Սիլվեն Գիոգեսի հետ:

Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստան-ԵՄ հարաբերությունների, երկրի եվրոպական հեռանկարի ու ակնկալիքների մասին։ Քննարկվել են նաև Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռք բերված առաջընթացը։

Կողմերը հանգամանորեն քննարկել են ԵՄ ընդլայնման քաղաքականությունը և քաղաքական որոշումների կայացման կարևորությունը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը։

Նշվել է, որ Ֆրանսիան աջակցում է Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը եւ պատրաստ է այդ ուղղությամբ արդյունավետ օգնություն ցուցաբերել երկրին։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։