Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Ճապոնիայի դեսպանի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իշիզուկա Հիդեկիի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և բազմակողմ համագործակցության արդի հարցերի լայն շրջանակ։ Զրույցի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է Վրաստանի և Ճապոնիայի համագործակցության դրական դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, առևտրատնտեսական, տուրիզմի, մշակութային և ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին և հեռանկարներին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները։ Դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ճապոնիան անշեղորեն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգային ճանաչված սահմաններում։ Հանդիպման ավարտին կողմերը հայտնեցին պատրաստակամություն՝ ակտիվորեն աշխատելու Վրաստան–Ճապոնիա հաջող համագործակցության շարունակման ուղղությամբ», – նշված է արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։