Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ:
Հանդիպումը անց է կացվում Հավլաբարի նստավայրում:
Հերչինսկու կանչը կապված է մի քանի օր առաջ Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում կայացած միջոցառման ժամանակ նրա արած հայտարարության հետ, որը լուսաբանել են մի քանի վրացական լրատվամիջոցներ. «Վրաստանը գտնվում է խաչմերուկում, Վրաստանի ապագան դեռ չի գրվել, բայց այն, ինչ կորոշվի առաջիկա շաբաթներին և ամիսներին, կորոշի, թե արդյոք Վրաստանը պատկանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված եվրոպական երկրների ընտանիքին, թե, ցավոք, կվերադառնա իր մութ անցյալին»։ Բացի այդ, Հերչինսկին նշել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ Վրաստանը և հրաշալի, ջերմ, հյուրընկալ վրաց ժողովուրդը վերադառնան բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների և կոռուպցիայի մութ ժամանակներին»։
Ապրիլի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Եվրամիության դեսպանը սպառնում է վրաց ժողովրդին քաղաքացիական պատերազմով և աղքատացմամբ, և սա նրա անմիջական սպառնալիքն է։ Դրա համար տեղին է դեսպանին կանչել Արտաքին գործերի նախարարություն»։
Բացի այդ, ապրիլի 24-ին արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին նշել է. «Դիվանագիտական ծառայությունն ունի արձագանքելու միջոցներ, և մենք դրանք կօգտագործենք, մենք հնարավորություն կունենանք տեսնելու Պավել Հերչինսկուն Արտաքին գործերի նախարարությունում»։