Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Խորվաթիայի դեսպանի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Խորվաթիայի դեսպանի հետ

Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրանկո Զեբիչի հետ։

Կողմերը խոսել են Վրաստանի և Խորվաթիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների և խորհրդարանական ակտիվ համագործակցության մասին։

Քննարկվել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի հարցերը, ուշադրություն է դարձվել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման, իրականացված բարեփոխումներին և ձեռք բերված առաջընթացին։

Կողմերը խոսել են Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակության և Եվրամիության հետ համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել երկրում առկա քաղաքական գործընթացներին, տարածաշրջանում առկա իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։