Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դիդիե Տգեբյուկի հետ
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դիդիե Տղեբյուկի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև առկա համագործակցությունը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել 2026-2030 թվականների Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՄԱԿ-ի օրակարգի կարևոր հարցեր, այդ թվում՝ կազմակերպության բարեփոխումը, որն իրականացվում է գլխավոր քարտուղարի «ՄԱԿ-80 նախաձեռնության» շրջանակներում։
Կողմերը քննարկել են այս տարի նախատեսված ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջոցառումները և դրանց հետ կապված Վրաստանի հիմնական առաջնահերթությունները։