Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ

Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Հադաս Էսթեր Մեյցադի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին, Իսրայելի և Վրաստանի հարաբերություններին Եվրամիության հետ, Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և ԵՄ ընդլայնման գործընթացին։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հակամարտությունների ազդեցությունը տնտեսական զարգացման վրա, տարածաշրջանի դերն ու նշանակությունը, Վրաստանի առաջնահերթությունները և երկրում ընթացող քաղաքական գործընթացները։

Բոճորիշվիլին և Մեյցադն ընդգծել են Վրաստանի համար խաղաղության և կայունության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման համատեքստում։ Զրույցում անդրադարձ է եղել թեկնածուի և այլ գործընկեր երկրների հետ Եվրամիության հարաբերություններին։