Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ահմեդ Ալ-Նուայմիին:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ հարցերը:
Ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:
Ուշադրություն է դարձվել նաև ներդրումային և տնտեսական ոլորտներում համագործակցության դինամիկային ու ապագա հեռանկարներին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: