Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ռոբին Դանիգանին

17:35, 14.03.2025

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանին։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության օրակարգը, և ընդգծվել է, որ երկու երկրների գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, պահանջում է դրական դինամիկա, ինչի պատրաստակամությունը Վրաստանի իշխանությունները բազմիցս հաստատել են։

«Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ռազմավարական հարաբերությունները լավագույն հիմքն են ապագա համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության միջավայրը և մարտահրավերները, ինչպես նաև այս համատեքստում ԱՄՆ-ի աջակցության և համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն աշխատելու երկու երկրների ռազմավարական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ», – նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ