Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի համար եվրոպական հեռանկարի որդեգրման կարևորությունը, ասոցացման օրակարգը և երկրի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հանդիպման ընթացքում Վրաստանի խորհրդարանում նշվել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված շոշափելի առաջընթացը։

Ընդգծվել է Նիդերլանդների Թագավորության աջակցության առանձնահատուկ նշանակությունը Վրաստանի առաջնահերթությունների իրականացման գործընթացում։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև երկարամյա, սերտ, բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության իրավիճակի և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վրա։

Նիդերլանդների Թագավորության ներկայացուցիչները ողջունել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը և պատրաստակամություն հայտնել առավել ամրապնդելու երկու երկրների միջև գործընկերությունը։

Պատվիրակության կազմում են Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Յաապ Ֆրեդերիքսը, Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության համակարգող Իվետ Սեպեսը և նախարարության ԵՄ և Եվրոպայի վարչությունների ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։