Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լիխտենշտեյնի փոխվարչապետին
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լիխտենշտեյնի փոխվարչապետին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի նախարարական նիստի շրջանակում հանդիպել է Լիխտենշտեյնի փոխվարչապետ, արտաքին գործերի, բնապահպանության և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունին։

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը բազմակողմ ձևաչափերում, ներառյալ Եվրոպայի խորհրդի շրջանակում։ Նշվել է, որ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա։

Կողմերը քննարկել են նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Վրաստանի արտգործնախարարը Լիխտենշտեյնի փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել օկուպացված տարածքներում առկա իրավիճակի մասին և կարևորել է Եվրոպայի խորհրդի օրակարգում Վրաստանի օկուպացիայի հարցի բարձր մակարդակով ներկայացվածությունը։

Մակա Բոճորիշվիլին հրավիրել է իր գործընկերոջը Վրաստան՝ նրան հարմար ժամանակ։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։