Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լիխտենշտեյնի իշխանության արտաքին գործերի նախարարին
2025 թվականի մարտի 10-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստի շրջանակում, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լիխտենշտեյնի իշխանության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերին։
Կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հաջող համագործակցությունը։
Ընդգծվել են վերջին շրջանում իրականացված բարձր մակարդակի այցերը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ երկու երկրներն ունեն առևտրատնտեսական կապերի խորացման ներուժ, ինչպես նաև արձանագրվել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետաքրքրություն։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու անվտանգության միջավայրը։
Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անշեղ աջակցության համար։
Տեղեկությունը տարածում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։