Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հունաստանի Հանրապետության դեսպան Սոտիրիա Թեոհարիդիսի հետ
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սոտիրիա Թեոխարիդիսի հետ:
Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև համագործակցության արդիական հարցերն ու հեռանկարները:
Ընդգծվել են երկու երկրների միջև պատմական և ժողովուրդների միջև առկա կապերը, որոնք էապես կանխորոշում են երկրների միջև հարաբերությունների օրակարգը:
Զրույցը վերաբերել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև ուշադրություն է հրավիրվել Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա:
Մակա Բոճորիշվիլին հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: