Մակա Բոճորիշվիլին և Իրակլի Չիքովանին երկկողմ հանդիպումներ են անցկացրել Պրահայում
Մակա Բոճորիշվիլին և Իրակլի Չիքովանին երկկողմ հանդիպումներ են անցկացրել Պրահայում

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին և Չեխիայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Իրակլի Չիքովանին երկկողմ հանդիպումներ են անցկացրել Պրահայում։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է սերտ համագործակցությունը Չեխիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ, որը Եվրամիության խորհրդի ներկայիս նախագահն է։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ընթացքը և Եվրամիությանը մեր երկրի ինտեգրման գործընթացը։

Հանդիպումների ընթացքում ընդգծվել են Վրաստանի կողմից Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Կողմերը, եվրոպական անվտանգության համատեքստում, նշել են Վրաստանի կարևորությունն ու դերը, խոսել են տնտեսական զարգացման միտումների և տարանցիկ ներուժի մասին։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։