Մակա Բոճորիշվիլին Բրյուսելում հանդիպել է Գերտ Յան Կոպմանին
Մակա Բոճորիշվիլին Բրյուսելում հանդիպել է Գերտ Յան Կոպմանին

Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի հետ։

Հանդիպմանը Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանի կողմից գործադրվող ջանքերը գնահատելու և Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ դրական հանձնարարական տալու համար։

Հանդիպման ընթացքում խոսվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հաջորդ փուլերի և դեկտեմբերին Եվրամիության խորհրդի որոշման հետ կապված ակնկալիքների մասին։

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները և Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման հետագա ընթացքը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել հետագայում սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։