Մակա Բոճորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։
Պաշտոնական հանդիպումներից առաջ արտգործնախարարն այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։
Մակա Բոճորիշվիլին հուշամատյանում գրառում է թողել.
Հատկանշական է, որ այցի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։