Մակա Բոճորիշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայում
Մակա Բոճորիշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայում

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին առաջին փոխնախագահ Լևան Քարումիձեի և հանձնաժողովի անդամ Սալոմե Քուրասբեդիանիի հետ հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Խրիստո Գաջևի հետ։

Կողմերը քննարկել են Եվրոպայում ստեղծված անվտանգության մարտահրավերները։ Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացմանը և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարներին։ Ընդգծվել է Սեւ ծովի անվտանգության կարեւորությունը եւ այդ առումով Վրաստանի ու Բուլղարիայի համագործակցության ակտիվացումը։

Սոֆիա այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել նաև Բուլղարիայի գործադիր կառույցների ներկայացուցիչների, ԱԳ փոխնախարար Ելենա Շեկերլետովայի և Բուլղարիայի վարչապետի ԵՄ և միջազգային կազմակերպությունների հարցերով խորհրդական Եկատերինա Դիմիտրուշևայի հետ։

Բուլղարական կողմը ևս մեկ անգամ հաստատել է Բուլղարիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։