Մակա Բոճորիշվիլի. Ես ակնկալում եմ, որ ԵՄ անդամ երկրները դրական որոշում կկայացնեն, որն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանին, այլև ընդհանրապես տարածաշրջանին, աշխարհաքաղաքական իրավիճակին
Մակա Բոճորիշվիլի. Ես ակնկալում եմ, որ ԵՄ անդամ երկրները դրական որոշում կկայացնեն, որն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանին, այլև ընդհանրապես տարածաշրջանին, աշխարհաքաղաքական իրավիճակին

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչճորիշվիլիի խոսքով, ինքը ակնկալում է, որ ԵՄ անդամ երկրները դրական որոշում կկայացնեն Վրաստանի վերաբերյալ, և երկրին թեկնածուի կարգավիճակ կտրվի։

Բոճորիշվիլիի խոսքով՝ Վրաստանն ամեն ինչ արել է 12 հանձնարարականները կատարելու համար, միևնույն ժամանակ, կարգավիճակի վերաբերյալ դրական որոշում է անհրաժեշտ ոչ միայն Վրաստանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի համար։

Ինչ վերաբերում է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, ապա, ըստ Մակա Բոճորիշվիլիի, այն հաստատում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրմանը ԵՄ-ին։

«Գագաթնաժողովի և ընդունված փաստաթղթի վերաբերյալ սա ԵՄ անդամ բոլոր երկրների դիրքորոշումն է, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ նրանք աջակցում են Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, այս երեք երկրների ինտեգրմանը Եվրամիությանը և բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են բոլոր երեք երկրների ինտեգրումը Եվրամիությանը։ Սա կարեւոր մեսիջ է՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերին մենք սպասում ենք Եվրամիության անդամ երկրների հանդիպմանը, որը եւս մեկ անգամ կքննարկի Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հարցը։ Այս որոշումը, փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է նրանց դիրքորոշումը, ինչը, հուսով եմ, արդեն կարտացոլվի դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ հաջորդ որոշման մեջ։

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանն արել է ամեն ինչ 12 հանձնարարականները կատարելու համար, ինչպես նաև ելնելով մեր տարածաշրջանի ներկայիս իրավիճակից, ես ակնկալում եմ, որ ԵՄ անդամ երկրները դրական որոշում կկայացնեն Վրաստանի վերաբերյալ։ Այս որոշումն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանին, այլև ընդհանրապես տարածաշրջանին, աշխարհաքաղաքական իրավիճակին, որպեսզի մենք կարողանանք ամուր շարունակել ԵՄ-ի ուղին»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։