Մակա Բոճորիշվիլի. Երկրում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը ոչ քայլ առաջ անի, ոչ էլ օգուտներ ստանա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին
«Այս մարդկանց արածը ինքնալյուստրացիա է, որից պարզ է դառնում, թե ինչպես են նրանք նայում երկրին ու երկրի ապագային։ Այսպես է սկսվել նրանց գործունեությունը նախորդ տարի՝ մինչ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացը։ Հենց նրանք սկսեցին նախադրյալների մասին խոսակցությունը, Վրաստանն անարդարացիորեն Եվրամիությունից այլ որոշում ընդունեց, քան Ուկրաինան և Մոլդովան»,- ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։
Բոճիրիշվիլին արձագանքել է վրացական GRASS վերլուծական կենտրոնի հիմնադիր և խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Սերգի Կապանաձեի՝ «Euroactive»-ում հրապարակված նամակին, որտեղ Կապանաձեն նշում է, որ կարգավիճակ ստանալու համար Եվրամիությունը պետք է պահանջի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Սաակաշվիլիի ձերբակալության խնդրի լուծումը:
«Սա արդյունքն է այն բանի, որ երկրում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը ոչ քայլ առաջ անի, ոչ էլ օգուտներ ստանա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին », – պարզաբանել է Բոճորիշվիլին։