Մակա Բոճորիշվիլի - Երեկ ողջ աշխարհը տեսավ, որ Վրաստանը կարող է հրաշքներ գործել, սա էլ ավելի մեծ հաջողությունների սկիզբ է
Մակա Բոճորիշվիլի - Երեկ ողջ աշխարհը տեսավ, որ Վրաստանը կարող է հրաշքներ գործել, սա էլ ավելի մեծ հաջողությունների սկիզբ է

Երեկ Վրաստանն իր խոսքն ասաց, ամբողջ աշխարհը տեսավ, որ Վրաստանն ընդունակ է հրաշքների, Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով, երեկվա հաղթանակն էլ ավելի մեծ հաջողությունների սկիզբ է։

«Պետք է շնորհակալություն հայտնենք մեր տղաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այսքան երջանկություն և այնքան ուրախություն են տվել յուրաքանչյուր վրացու։ Սա իսկապես մեծ հաջողություն է և էլ ավելի մեծ հաջողությունների սկիզբ»,- ասել է Բոճորիշվիլին։