Մակա Բոճորիշվիլի. Վրաստանում որևէ նախագծի ֆինանսավորման դադարեցումը ոչ փլուզման, ոչ էլ երկրի աշխատանքի և գործունեության դադարեցման պատճառ չի դառնա   
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանում որևէ նախագծի ֆինանսավորման դադարեցումը ոչ փլուզման, ոչ էլ երկրի աշխատանքի և գործունեության դադարեցման պատճառ չի դառնա  

《Ինչպես ասաց Առողջապահության նախարարը, Լուգարիի լաբորատորիայի գործունեությանը վտանգ չի սպառնում, ընդհանուր առմամբ, Վրաստանում որևէ նախագծի ֆինանսավորման կասեցումը չի առաջացնի որևէ հատվածի փլուզում կամ աշխատանքի ու գործունեության դադարեցում 》, ֊այս մասին ասել է «Վրացական երազանք»-ի անդամ Մակա Բոճորիշվիլին։

 

Նրա խոսքով՝ Վրաստանն ունի բավարար ռեսուրսներ՝ իրականացնելու բոլոր անհրաժեշտ նախագծերը, որոնք բխում են երկրի շահերից։

 

«Ընդհանուր առմամբ, սկզբունքը, գործընկերների կողմից նման վերաբերմունքն իսկապես մտահոգիչ է, երբ այդ որոշումների կայացման հիմքերը բացարձակապես անհասկանալի են»,- ասել է Բոչորիշվիլին։