Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու գործընկերությունը կարևոր են ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ Եվրամիության հետ հարաբերությունների առումով
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու գործընկերությունը կարևոր են ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ Եվրամիության հետ հարաբերությունների առումով

Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բազմիցս եղել են հարևան երկրների միջև հաջող համագործակցության ապացույցը,- ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունն ու գործընկերությունը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանային համատեքստում, այլև Եվրամիության հետ հարաբերությունների առումով։

«Այս երկու երկրների համագործակցությունը կարեւոր է այն նախագծերի իրականացման համար, որոնք կապված են նաեւ Վրաստանի ֆիզիկական կապվածությանը Եվրամիության հետ։ Այս գործընթացում, իհարկե, երկու երկրների հարաբերությունները պետք է լինեն ամուր և միասնական՝ հիմնված ընդհանուր ռազմավարության վրա։

Ողջունելի է, երբ նման ուղերձներ ենք լսում մեզ համար այդքան կարևոր հարևան երկրից։ Ինչ վերաբերում է Վրաստանի ընդհանուր դիրքորոշմանը Եվրամիության հետ հարաբերություններում և նրա ազդեցությանը կովկասյան տարածաշրջանի վրա, ապա դա մեկ անգամ չէ, որ քննարկման առարկա է դարձել։ Մենք շարունակում ենք այդ թեմայի շուրջ խոսել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը հատուկ նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար»,- ասաց Մակա Բոճորիշվիլին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասնական, ռազմավարական կարևոր թիմ են Եվրոպայում։