Մակա Բոճորիշվիլի. «Վրացական երազանքի» օրակարգն ուղղված է երկրի խաղաղ զարգացմանը
Մակա Բոճորիշվիլի. «Վրացական երազանքի» օրակարգն ուղղված է երկրի խաղաղ զարգացմանը

Մեր թիմը բաղկացած է մարդկանցից, ովքեր մեծ ներդրում ունեն կառավարության քաղաքականության իրականացման գործում, մենք տեսնում ենք նոր դեմքեր, ինչը շատ կարևոր է, որ քաղաքական կուսակցությունը նոր էներգիա հաղորդի թիմին,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով, «Վրացական երազանքի» օրակարգն ուղղված է երկրի խաղաղ զարգացմանը։

«Օրակարգն ուղղված է մարդու իրավունքների հետագա պաշտպանությանը, սոցիալական երաշխիքների բարելավմանը և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախադրյալների ստեղծմանը։ Սա այն օրակարգն է, որն ունի «Վրացական երազանքը», սրանք այն մարդիկ են, ովքեր կիրականացնեն այս օրակարգը»,- ասել է Բոճորիշվիլին։