Մակա Բոճորիշվիլի. Ուրախալի է դրական ուղերձներ լսել ԵՄ կառույցների ներկայացուցիչներից և հաստատումը, որ ԵՄ դուռը բաց է Վրաստանի համար
Մակա Բոճորիշվիլի. Ուրախալի է դրական ուղերձներ լսել ԵՄ կառույցների ներկայացուցիչներից և հաստատումը, որ ԵՄ դուռը բաց է Վրաստանի համար

Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին նշում է, որ Բրյուսելի երեկվա ուղերձները Վրաստանի հեռանկարի ապացույցն են։

Դա, ըստ Բոճորիշվիլիի, նշանակում է, որ դեպի Եվրամիություն քայլը պետք է շարունակվի հետագա փուլերով։

«Հաջորդ փուլը թեկնածուի կարգավիճակի շնորհումն է։ Մեզ տրված է 12 հանձնարարական, որոնք մենք իրականացնում ենք։ Հուսով ենք, որ այս հանձնարարականների օբյեկտիվ գնահատման հիման վրա Վրաստանը հնարավորություն կունենա անցնելու հաջորդ փուլ և շարունակելու Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Մենք չենք կարող դատել միայն ուղերձներով և չենք կարող նախնական եզրակացություններ անել, թե ինչպիսի քաղաքական որոշում կլինի դեկտեմբերին, այնուամենայնիվ, ուրախալի է դրական մեսիջներ լսել ԵՄ կառույցների ներկայացուցիչներից»,- այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Մակա Բոճորիշվիլին։