Մակա Բոճորիշվիլի. Շատ կարևոր է, որ Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև շատ բարեկամական հարաբերություններ կան, երկու երկրների կառավարությունների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում
Մակա Բոճորիշվիլի. Շատ կարևոր է, որ Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև շատ բարեկամական հարաբերություններ կան, երկու երկրների կառավարությունների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում

Այսօրվա ձևաչափը շատ կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունները ամփոփելու, թե ինչպիսի դինամիկա ունեինք երկկողմ հարաբերություններում և ինչ ծրագրեր ունենք ապագայի համար։ Մյուս կողմից, սա շատ կարևոր ձևաչափ է տարածաշրջանային համագործակցության խորացման համատեքստում,- հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումից հետո։

Նախարարի խոսքով՝ այսօր ոչ ոք չի կարող ժխտել այն դերը, որը Հարավային Կովկասի երկրները խաղում են գլոբալ մակարդակով մայրցամաքում և, ընդհանուր առմամբ, թե ինչպես է աճում այս տարածաշրջանի ներուժը կապի առումով։

«Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է այն համագործակցությունը, որը մեզ կապում է մեր հարևան երկրների հետ, այս դեպքում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր ուժ և նոր նշանակություն: Շատ կարևոր է, որ, նախևառաջ, երկու երկրների ղեկավարների միջև կան շատ բարեկամական, լավ հարաբերություններ: Երկու երկրների կառավարությունների միջև կա ինտենսիվ քաղաքական երկխոսություն, որը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել մեր համագործակցությունը և լավ, սերտ գործընկերային հարաբերությունները բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով», – ասաց Բոճորիշվիլին։